ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գևորգ Պետրոսյանը ստեր է տարածում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին. Իոաննիսյան

Գևորգ Պետրոսյանը ստեր է տարածում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին. Իոաննիսյան

Գևորգ Պետրոսյանը մաքուր ստեր է տարածում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Մասնավորապես, Պետրոսյանը պնդում է, թե նիստերը վաղուց չեն կայանում ու հեռակա են լինում (հա, իրարամերժ է, բայց դե Պետոսյանն է էլի): Նախ՝ հեռակա նիստն էլ է նիստ: Երկրորդը՝ արդեն օգոստոսի սկզբից նիստերն առկա են և գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում կառավարության շենքում... Ընդ որում, Գևորգ Պետրոսյանը ստացել է բոլոր նիստերի հրավերները:

Այդ մարդը պարզապես իր վրայից գցում է պատասխանատվությունը և քաղաքական դիսկուրսը իջեցնում է պլինտուսից ներքև:

Ուրբաթ օրը բարձրացնելու եմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը՛՛,-նշել է նա:

 
 
 
 

  • Կիսվել: