կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերությունից վերադարձված, ապա կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել

Գերությունից վերադարձված, ապա կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել

Գերությունից վերադարձված, ապա կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտ ում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես գրել է․

««Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության։

Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ»։

Հիշեցնենք՝ նախորդ տարի դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 ռազմագերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել էր։

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

  • Կիսվել: