շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գերմանիան աջակցում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին. փոխդեսպան Թինտրուպ

Գերմանիան աջակցում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին. փոխդեսպան Թինտրուպ

Գերմանիան աջակցում է Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների հարցում,  քաղաքական դաշտում և այլն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը ՀՀ ազգային ժողովում անցկացվող միջոցառման շրջանակում, որում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: 

«Գերմանիան աջակցում է Հայաստանին, աջակցում է հայկական ժողովրդավարությանը, Գերմանիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսությունում բարեփոխումներին: Մեր աջակցությունը սկսվում է քաղաքական դաշտից, դա աջակցությունն է խաղաղության  գործընթացի համար՝ այնքանով, որքանով մենք կարող ենք օգնել: Մեր աջակցությունը նաև ներառում է հումանիտար օգնություն, որը շատ կարևոր է: Երկու օր առաջ մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ևս 2 միլիոն եվրո ենք տրամադրել տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում կարևոր աշխատանքի համար: Մեր աջակցությունը նաև տնտեսական համագործակցությունն է»,-ասաց փոխդեսպանը:

Նա հիշեցրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրի իրականացման համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: