երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է գումարել․ քննարկվելու է Արցախում  ստեղծված իրավիճակը

Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է գումարել․ քննարկվելու է Արցախում ստեղծված իրավիճակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` ընդլայնված կազմով:

 Այս մասին  հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
 
«Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության»,– նշված է հաղորդագրության մեջ։
 
Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռից, ժողովի ժամանակ քննարկվելու է Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը։ Բացի այդ, օրակարգում է նաև Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։

  • Կիսվել: