երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզում կորոնավիուսի 6 նոր դեպք է հաստատվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզում կորոնավիուսի 6 նոր դեպք է հաստատվել․ մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: