հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ ազգային հերոս, գնդապետ Գարեգին Պողոսյանին նշանակել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հիշեցնենք՝ Վահրամ Գրիգորյանին ազատվել է այսօր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. hունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, մի քանի զինծառայող ստացել է այրվածքների տեսքով ծանր մարմնական վնասվածքներ։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։

  • Կիսվել: