երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գարեգին Երկրորդը Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Գարեգին Երկրորդը Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
 
Սրբազան արարողությանը Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։
 
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ կենսանորոգ ավետիսը:
 
 
 

  • Կիսվել: