ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞։ ՔՊ շենք մուտք գործելիս Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Այս գրառմանն ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»

  • Կիսվել: