ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ քննչական դեպարտամենտից․ ուղիղ

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ քննչական դեպարտամենտից․ ուղիղ

Այսօր առավոտից ԱԱԾ-ում մոտ 9 ժամ հարցաքննվող  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ քննչական դեպարտամետից։

Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, միայն ասաց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: "Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը եթե եղել է միայն իմ հայտարարությունից հետո, այդ ամենը ես միայն քաղաքական եմ համարում",- բառացի ասաց Ծառուկյանը։ Մանրամասներին նա խոստացավ անդրադառնալ ավելի ուշ` հայտարարության տեսքով: 

Քիչ առաջ նրա փաստաբանը հայտնեց, որ Ծառուկյանին ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են, և քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ։

Հիշեցնենք, որ  այսօր վաղ առավոտյան  խուզարկություն է իրականացվել Ծառուկյանի տանը։ ԱԱԾ տարածած հաղորդագրությունների համաձայն ԲՀԿ առաջնորդի հետ  առնչություն ունեցող  3 տարբեր քրեական գործեր են հարուցվել։

Ավելի վաղ մոտ 100 քաղաքացիենր են բերման ենթարկվել, որոնց թվում են նաև եղել Երևանի ավագանու անդամներ

ԲՀԿ-ականները չեն բացառում, որ վաղը ԱԺ-ն կքննի Ծառուկյանի անձռնմխելիության հարցը։ Ավելի վաղ դատախազությունից, փոխանցել են, որ ԲՀԿ առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել։

  • Կիսվել: