ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. ուղիղ

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. ուղիղ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. ՛՛Շատ շինծու, սարքած գործ ա։ Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, եսիմ ասածների տերն եմ, ուրիշ բան չունեմ ասելու՛՛։ 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել երկու միջնորդություններին։

 

 

 

  • Կիսվել: