ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ. Պապիկյան

Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ. Պապիկյան

Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինելու և սեփականատեր լինելու հարցը մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին՝ ԲՀԿ առաջնորդն օլիգա՞րխ է, թե սեփականատեր:

«Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետև փոխկապակցված չէ իշխանության հետ: Այսինքն, անձն ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածությունն իշխանության հետ այլևս գոյություն չունի:

Գուցե դա է պատճառը, որ մեր գործընկերները մտահոգված են, որովհետև չեն կարողանում ինչ-որ կոմպրոմիս գտնել իշխանության հետ»,-ասաց նա:

«Թե ինչ նպատակով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի՝ իրենց խնդիրն է: Նաև կուսակցության նախագահը, եթե երբևէ կառավարություն ձևավորի, այն ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, որովհետև դա իր լիազրությունների տիրույթում չէ»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը իր վստահության քվեն տվել է իշխանությանը դեռ 2 տարի առաջ:

Նախարարի խոսքով՝ համավարակի այս շրջանում, երբ երկիրը գտնվում է բավական ծանր ու կարևոր փուլում, տարբեր քաղաքական ուժեր, փոխանակ ՀՀ քաղաքացուն օգնելու, իշխանությանը աջակցելու, ընդհակառակը՝ առիթը օգտագործելում և իշխանության վզին տարբեր մեղքեր են են փորձում փաթաթել:

Պապիկյանը նաև նշեց, որ ընդդիմադիրների նման ակտիվացման պատճառը միգուցե որոշ քրեական գործեր են: 

  • Կիսվել: