չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 9 ժամ է, ինչ ԱԱԾ-ում է․ ուղիղ հեռարձակում

Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 9 ժամ է, ինչ ԱԱԾ-ում է․ ուղիղ հեռարձակում

Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 9-ը ժամ է ԱԱԾ-ում է։ Ըստ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի՝ նոր տեղեկատվություն չունեն։

Վերջինս զարմացած է, որ Իմ քայլի իրենց գործընկերների լռությունից, երբ կին  պատգամավորներին քարշ են տալիս ասֆալտի վրայով ՝, ձայն չեն հանում։ Տոնոյանը չբացառեց, որ Ծառուկյանին ԱԱԾ-ից բաց չեն թողնի, և կսկսեն նրան անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց:

Հիշեցնենք, որ  այսօր վաղ առավոտյան  խուզարկություն է իրականացվել Ծառուկյանի տանը։ ԱԱԾ տարածած հաղորդագրությունների համաձայն ԲՀԿ առաջնորդի հետ  առնչություն ունեցող  3 տարբեր քրեական գործեր են հարուցվել։

Ավելի վաղ մոտ 100 քաղաքացիենր են բերման ենթարկվել, որոնց թվում են նաև եղել Երևանի ավագանու անդամներ

ԲՀԿ-ականները չեն բացառում, որ վաղը ԱԺ-ն կքննի Ծառուկյանի անձռնմխելիության հարցը։ Ավելի վաղ դատախազությունից, փոխանցել են, որ ԲՀԿ առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել։

 

  • Կիսվել: