շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում. ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյան

Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում. ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյան

Գագիկ Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Նչա խոսքով՝ պատգամավորները քննչական կոմիտեի սուբյեկտ չեն հանդիսանում։ 

«Մեզ մոտ Հյուսիս-հարավ երկորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ աշխատակիցներին։ Այդ դրվագով հինգ մեղադրյալ ունենք ներգրավված, որոնց վերաբերյալ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այնտեղ չկա», - ասաց նա։

Գրիգորյանն ընդգծեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը որպես վկա չի հարցաքննվել։

  • Կիսվել: