ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Գաղտնալսել են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսային խոսակցությունը

Գաղտնալսել են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսային խոսակցությունը

Գաղտնալսել և հրապարակել են ԲՀԿ  պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսային խոսակցությունները։ Պատգամավորն այս մասին հայտնել է սոցկայքի իր էջում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի:

Ասում էի չէ՞, որ հրահանգը կա...

Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի:

Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են...

Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք...

Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու...

Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը...

  • Կիսվել: