հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիայի Սենատում ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ներկայացուցիչը

Ֆրանսիայի Սենատում ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ներկայացուցիչը

Ֆրանսիայի Սենատում՝ Սենատի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ ու Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Հայաստան՝ մեկ տարի անց…» խորագրով խոշոր համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի միամյակին։

Լարշեի հրավերով համաժողովին մասնակցել և համաժողովի բացմանը նախագահ Լարշեի հետ ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Բացի Սենատի քաղաքական ղեկավարությունից՝ համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել նախորդ տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախ և Հայաստան այցելած ֆրանսիացի հանրային գործիչներ, նրանց թվում նաև՝ ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը, մեծ ճանաչում ունեցող փիլիսոփա Միշել Օնֆրեն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, ազդեցիկ կաթոլիկ առաջնորդ Պասկալ Գոլնիշը և այլք։

Նշենք, որ Սենատի հրավերով ներածական ելույթով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Համաժողովը եզրափակվել է Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Արևելքի քրիստոնյաների հարցերով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ելույթներով։

Համաժողովի ամբողջական տեսանյութը՝  Սենատի պաշտոնական կայքում:

  • Կիսվել: