շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ֆրանսիայի Մարսել քաղաքից շուրջ 2400 տոննա բժշկական օգնություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին

Ֆրանսիայի Մարսել քաղաքից շուրջ 2400 տոննա բժշկական օգնություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին

Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով Երևանի քույր և գործընկեր քաղաքները շարունակում են մարդասիրական աջակցություն տրամադրել համայնքին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

««Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Ֆրանսիայի Մարսել քաղաքից շուրջ 2400 տոննա բժշկական օգնություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին:
Անտոնի քաղաքի «Ֆրանս-հայկական ակումբի» կողմից էլ հագուստ և դեղորայք է տրամադրվել գործընկեր Դավթաշենին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: