երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիան չափազանց ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Ֆրանսիան չափազանց ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ադրբեջանաթուրքական զորավարժությունների վերաբերյալ AFP լրատվական գործակալության հարցմանը, տեղեկացնում է Figaro-ն:

Նշվում է, որ մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ինչպես բազմիցս հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Քեթրին Կոլոննան՝ Ֆրանսիան չափազանց զգոն է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած փորձի նկատմամբ՛՛:

 

  • Կիսվել: