շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. Լը Դրիան

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում են ադբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Նախարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ հիմնարար սկզբունքների հարցը։ Լը Դրիանն ասել է, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

 

  • Կիսվել: