շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆինլանդիայում հայտարարել են Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքների բացակայության մասին

Ֆինլանդիայում հայտարարել են Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքների բացակայության մասին

Ֆինլանդիան ուղղակի ռազմական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից։

Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Կլաուս Կորհոնեն, գրում է Regionpress․am-ը։
 
Նրա խոսքով՝ Հելսինկին ռուսական կողմից «ոչ ստանդարտ ակտիվություն» չի գրանցում։ «Մինչ օրս Ռուսաստանի կողմից Ֆինլանդիայի համար ուղղակի ռազմական սպառնալիքներ չկան»,- ընդգծել է Կորհոնենը։ Դիվանագետը նշել է, որ Ֆինլանդիայի սահմանը լիովին անվտանգ է՝ հավելելով, որ «մենք շատ հեռու ենք ցանկացած տեսակի միջուկային իրավիճակից»։
 
Այնուամենայնիվ, նրա կարծիքով Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողությունը հանգեցրել է կտրուկ փոփոխությունների անվտանգության ոլորտում, ուստի Հելսինկին պատրաստվում է ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքին։
 
Հիշեցնենք, Շվեդիան և Ֆինլանդիան սկսել են խոսել իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտպանել է այս գաղափարը և խոստացել երկու երկրներին էլ արագ մուտք ապահովել։
 
Կրեմլը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին համարել է էկզիստենցիալ սպառնալիք երկրի համար։ Իսկ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր դաշինքի ագրեսիվ գործողություններին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին՝ ռուսական սահմանների մոտ իր ներկայությունն ընդլայնելու փորձերի ֆոնին։

  • Կիսվել: