հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆինլանդիան ռուսաստանցիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք կմտցնի

Ֆինլանդիան ռուսաստանցիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք կմտցնի

Ֆինլանդիան չի ցանկանում տարանցիկ երկիր լինել շենգենյան վիզա ունեցող ռուսների համար, հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Նրա խոսքով, այս խնդրի լուծման համար Հելսինկին նախատեսում է փոխել օրենքը։

«Այսօր մենք սկսել ենք որոշում պատրաստել, թե ինչպես սահմանափակել կամ ամբողջությամբ կանխել այս զբոսաշրջային հոսքը, այդ թվում՝ նոր օրենք ընդունել, որը շատ արագ ուժի մեջ կմտնի»,- ընդգծեց արտգործնախարարը։

Հաավիստոն հավելել է, որ այս հարցը մոտ ապագայում կքննարկվի խորհրդարանում։ Նա նաև ընդգծել է, որ ինքը բազմիցս բարձրացրել է այդ հարցը Եվրամիության մակարդակով, քանի որ «ռուս զբոսաշրջիկների համար բարոյական կամ էթիկական հիմքեր չկան շարունակելու արձակուրդ գնալ, կարծես ոչինչ չի եղել»։

  • Կիսվել: