ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին հայտնում է The Hill-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 394 անդամ, դեմ՝ 18-ը։ Եվս 19 անդամ չի քվեարկել։
Նշվում է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ են քվեարկած բոլոր անդամները պատկանում են Հանրապետական կուսակցությանը։
Քվեարկությունը տեղի է ունեցել սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց ուղիղ երկու ամիս անց։