չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նույնը չէ, ինչ Ուկրաինայինը. Պուտին

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նույնը չէ, ինչ Ուկրաինայինը. Պուտին

Մոսկվայի համար Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամենևին էլ նույնը չէ, ինչ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուզում են՝ թող միանան: Ռուսաստանը նրանց հետ խնդիրներ չունի։ Նախկինում մեր հարաբերություններում ամեն ինչ լավ էր, այժմ այլ կերպ կլինի»,- հավելել է Կրեմլի ղեկավարը:

Նա զգուշացրել է՝ սկանդինավյան երկու երկրում Դաշինքի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի հայելային պատասխան տալ:

ՌԴ նախագահն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրավիճակին: «Ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի. Դոնբասի ազատագրումը և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը մեր վերջնական նպատակներն են»,- եզրափակել է Պուտինը։

  • Կիսվել: