երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել Է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի։

«Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել Է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
 
Նախագահը պարզաբանել Է. «Շվեդիայում ասում են, որ ֆիննական հարցը մեր գործն Է, եւ հենց նույնպիսին Է շվեդական հարցը՝ դա մեր գործն Է, իսկ դա նշանակում Է, որ մենք առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված»: Նա նշել Է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անսպասելի են դարձել: «Ես զարմացած եմ Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք Է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց կապակցությամբ նա անհանգստություն Է հայտնում»,-ասել Է Ֆինլանդիայի ղեկավարը, հույս հայտնելով, որ «կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կբավարարի»:
 
Ստոլտենբերգն իր հերթին, խոսելով Թուրքիայի պահանջների մասին, հայտարարել Է. «Դրանք օրինական կասկածներ են, խոսքը ահաբեկչության մասին Է, խոսքը զենքի արտահանման մասին Է»: Նրա խոսքով՝ հարկ Է «հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի տուժել այն մեծ քանակությամբ ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»:
 
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին: Սակայն Թուրքիան ներկայում այդ հարտերի քննարկումն արգելափակում Է: Անկարան մի շարք պահանջներ ունի սկանդինավյան երկրների նկատմամբ. մասնավորապես, նա նրանց մեղադրում Է քրդական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: