երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտել են Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումները․բանաձև է ընդունվել

Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտել են Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումները․բանաձև է ընդունվել

ՀՅ Դաշնակցության անդամ, Ընկերվար երիտասարդների միջազգային միության (IUSY) փոխանախագահ Սարինե Աբրահամյանը հոկտեմբերի 20-22-ը Բարսելոնայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների (Young European Socialists) ընդհանուր ժողովին: Վերջինս այդ կազմակերպության բարձրագույն ժողովն է, որտեղ ներկայացվում է հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ, ընդունվում են կազմակերպության քաղաքականությունը որոշող նոր բանաձևեր, ընտրվում է նոր նախագահություն, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը:

՛՛Ժողովի ընթացքում, Ֆրանսիայի Երիտասարդ Սոցիալիստների կազմակերպության նախաձեռնությամբ և Գերմանիայի սոցիալիսատական երիտասարդական կազմակերպության աջակցությամբ առաջարկվել է բանաձևի նախագիծ, որով Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ, կոչ անում միջազգային դատական ատյաններում պատերազմական հանցագործությունների համար քննել բոլոր պատասխանատուներին և նրանց խիստ պատիժների ենթարկել: Ավելին, Եվրոպական միության ղեկավարությանը կոչ է արվում վերանայել իր հարաբերությունները բռնապետ Ադբերջանի հետ: Կոչ է արվում ավելի արագ և անրդյունավետ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի փախստականներին: Եվրամիությանը և եվրամիության անդամ պետություններին հորդորում է աջակցել Հայաստանին պաշտպանելու իր սահմանները, որոնք վտանգված են Ադրբեջանի կողմից: Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները իրենց մտահոգությունն են հայտնում նաև վտանգի տակ ենթարկված Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ և նաև պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի և իր հայրենիքում արժանապատիվ ու ապահով ապրելու իրավունքը:

Ամբողջական բանաձևը կգտնեք այստեղ:

Բանաձևը միաձայնորեն ընդունվեց և եվրոպացի պատվիրարկությունները արտահայտեցին իրենց բարձր աջակցությունը:

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը լիագումար նիստի ընթացքում նույնպես անդրադարձավ բանաձևին` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին իրենց հանձնառության համար: Աբրահամյանը խոսել է Եվրոպական միության ղեկավարության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բացթողումների մասին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ և կոչ արել գնալ լուծման կոնկրետ քայլերի, որոնք են Արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքը և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Բացի այդ, ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմը չի կարող միայն մեղադրել միջազգային հանրությանը, այլ պետք է ձգտել ունենալ ուժեղ ղեկավարություն: Փաշինյանն իր դեմ արտահայտվողներին ձեռբակալում է և այլակարծությունը պատժում, իսկ նույն ժամանակ ԵՄ-ն օրինականացնում է նրա մանիպուլացիոն ամբոխավարությունը և հակաժողովրդավարական գործողությունները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: