չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին: Այս մասին մարտի 26-ին «Տավուշի մարզի 2021-2025 թվականների զարգացման ռազմավարությունը. նորարարությունները եւ դոնոր կազմակերպությունների դերը» ծրագրի քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մենք երկարաժամկետ համագործակցության պլատֆորմ ունենք, որն ուղղված է Հայաստանի մարզերում խոցելի տարածքների զարգացմանը, որը ներառված է նաեւ SEPA-ի հիմնական ուղղություններում: Տավուշի մարզն այն վայրերից մեկն է, որտեղ ԵՄ-ն ակտիվորեն ծրագրեր է իրականացնում: Մենք կշարունակենք ֆինանսավորել տուրիզմը (այդ թվում՝ նորարարական զբոսաշրջությունը), գյուղատնտեսությունը եւ փոքր բիզնեսի զարգացումը»,- ասաց դեսպանը:
 

Նա հույս հայտնեց, որ Տավուշի զարգացումը համահունչ կլինի ԵՄ ռազմավարությանը՝ նշելով կորոնավիրուսից եւ պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը, «կանաչ» միջավայրի՝ որպես կարեւոր ոլորտներից մեկի զարգացման ծրագրերի իրականացումը՝ որպես համավարակի հետեւանքների հաղթահարման կարեւոր ուղղություն:

«Բոլորս գիտենք, թե որքան դժվար էր անցյալ տարին, եւ Տավուշի մարզը նույնպես զգաց բացասական ազդեցությունները:
Շատ կարեւոր է բարձրացնել մարդկանց իրազեկությունը պատվաստումների վերաբերյալ: Մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, եթե կորոնավիրուսը տարածվի: Հուսով ենք, որ ամեն ինչ կարվելի կորոնավիրուսի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար»,- հավելեց Անդրեա Վիկտորինը:

  • Կիսվել: