Հարգելի հայրենակիցնե՛ր, Սամվել Կարապետյանի կալանքն արդարացնելու համար, ձեզ ուղղակի սուտ և մոլորեցնող տեղեկատվություն են տալիս. Լիանա Մանուկյան
«ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մտնո՞ւմ են, թե՞ ոչ»,- Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբապցության պատգամավոր, Ֆինասնսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը։
Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց, որ այդ վարկերի տոկոսները էլեկտրաէներգիայի սակագնի մեջ չեն մտնում, բայց կարող են բացասական ազդեցություն ունենալ՝ կախված նրանից, թե ինչ նպատակներով են ծախսվել։
«Եթե այդ տարածքում պետք չէր էնթակառուցվածքները թարմացնել և վարկային միջոցներ ծախսել, բայց արվել են, ապա այդ դեպքում կազդի սակագների վրա»,- ասաց Մեսրոպյանը։
Մանուկյանը պնդեց, որ Մեսրոպյանը իր հարցին չպատասխանեց, որովհետև «կարող են ազդել» և «ազդել են» տարբեր պատասխաններ են։
«Ենթակառուցվածքների թարմացման ծրագրերն ամեն տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է հաստատել, եթե պետք չէր այն թարմացնել, ապա չպետք է հաստատեիք ծրագիրը»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանուկյանը հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարը հրապարակային հայտարարում է, թե ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտնում են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։
«Հեռու եմ այն մտքից, որ էկոնոմիկայի նախարարը չգիտի, թե ինչպես է ձևավորվում սակագինը, հետևաբար, հարգելի հայրենակիցներ, կարող եմ ենթադրել, որ Ալիևի գրած սահմանադրությունն այս երկրում հաստատելուն խանգարելով պայամանավորված Սամվել Կարապետյանի կալանքն արդարացնելու համար, ձեզ ուղղակի սուտ և մոլորեցնող տեղեկատվություն են տալիս»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։



