ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Մինչև -6 աստիճան ցուրտ․ նախարարությունը հորդորում է շտապ կատարել ամբողջական բերքահավաք

Մինչև -6 աստիճան ցուրտ․ նախարարությունը հորդորում է շտապ կատարել ամբողջական բերքահավաք

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին՝ -4․․․-6 աստիճան ցուրտ։

Պայմանավորված այս հանգամանքով՝ նախարարությունը հորդորում է նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք։

  • Կիսվել: