երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են՝ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող դրույթ

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են՝ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող դրույթ

Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Ընդգծելով, որ ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ երկար տարիների հակամարտության հետ` զեկույցում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր մասերից, երկու երկրների կառավարություններին` աշխատել համապարփակ եւ փոխընդունելի խաղաղ պայմանագրի վրա, իսկ ԵՄ-ին` մշտապես մասնակցել եւ հանդես գալ որպես միջնորդ՝ արդյունավետորեն նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանվածների օպերատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: