երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Գրանադայում կհանդիպի Փաշինյանի հետ և Հայաստանին մարդասիրական օգնության չափը կհասցնի 10,4 միլիոն եվրոյի

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Գրանադայում կհանդիպի Փաշինյանի հետ և Հայաստանին մարդասիրական օգնության չափը կհասցնի 10,4 միլիոն եվրոյի

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում կունենա ԻսպանիայիԳրանադա քաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին ֆոն դեր Լյայենը հայտարարել է հանդիպմանը ժամանելուց հետո։

«Հայաստանի վարչապետի հետ կհանդիպեմ երկկողմ ձևաչափով։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին, աջակցել ենք նրա մարդասիրական կարիքներին։ Մենք կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս բարդ իրավիճակում»,-ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է նաև, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ 5,2 միլիոն եվրոյից հասցնելով 10,4 միլիոնի:
«Մենք արդեն 5,2 մլն եվրո հատկացրել ենք, այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես կհայտարարեմ այդ օգնությունը կրկնապատկելու մասին, այն կհասնի 10,4 մլն եվրոյի»,-հայտնել է ֆոն դեր Լյայենը:
 
Նա հավելել է, որ ևս 15 մլն եվրո կփոխանցվի ամենամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ուղղակի բյուջետային աջակցությունից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: