երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Le Figaro-ի տնօրենը Եվրահանձնաժողովի նախագահին «Ալիևի շուն է» անվանել

Le Figaro-ի տնօրենը Եվրահանձնաժողովի նախագահին «Ալիևի շուն է» անվանել

Ֆրանսիական Le Figaro պարբերականի տնօրեն Ժան-Կրիստոֆֆ Բյուիսոնը կրկին անգամ կոշտ ձևակերպումներով անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ անվանելով նրան «Ալիևի շուն»։

Այդ կոշտ գնահատականին տիկինը արժանացել է նրա համար, որ նախօրեին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ կնքել է «կանաչ էներգիայի» ոլորտում համագործակցության մասին պայմանագիր։

«Դուք հպարտանում եք նրանով, որ եվրոպական արժեքների անունից պայմանագիր եք կնքում Ադրբեջանի բռնապետի հետ, որը ոտնահարում է մարդու իրավունքները, բանտարկում այլախոհներին, ճնշում ազատ մամուլը և արդեն քանի օր է շրջափակել է 120 հազար արցախահայերի, որոնցից 30 հազարը երեխաներ են»,- գրել է լրագրողը։

  • Կիսվել: