չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե վարակի 2-րդ ալիքը լինելու է այնպիսին, ինչպիսին առաջինն էր, ապա մենք լիովին պատարստ ենք դրան․ նախարար

Եթե վարակի 2-րդ ալիքը լինելու է այնպիսին, ինչպիսին առաջինն էր, ապա մենք լիովին պատարստ ենք դրան․ նախարար

Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին՝ մի բան էլ ավելին, պատարստ ենք դրան։ Այս մասին այսօր պարերատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին, թե ինչ փուլում են պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունները, Թորոսյանն ասաց, որ դրանք շարունակվում են երկու հիմնական ուղղություններով: Նրա խոսքով՝ դրանք երկկողմանի բանակցություններ են «Մոդեռնա» ընկերության հետ, որը հաջողություններ է գրանցում: 

«Ոչ միայն այդ պատվաստանյութը, այլև մի շարք այլ պատվաստանյութեր են հաջողություններ գրանցում և բանակցությունների հաջողության դեպքում մենք դրա մասին կհայտարարենք: Նաև բանակցություններ են վարվում բազմակողմանի ֆորմատով և 100-ից ավելի երկրներ բանակցում են մի քանի արտադրողների հետ հավաքական գնումներ իրականացնելու շուրջ: Դա թույլ է տալու շատ երկրների  ապահովել իրենց հասանելիությունն այդ պատվաստանյութին, եթե  պատվաստանյութերը վերջնական հաստատում ստանան և գրանցվեն»,- ասաց Թորոսյանը:

  • Կիսվել: