Եթե ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին իշխանությանը հաճելի որոշում կայացներ, այս ամեն ինչը տեղի չէր ունենա. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նշեց, որ կապ է տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու իր հոր գործերի միջև։
«Եկեք նայենք ժամակագրությունը, և ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Ե՞րբ սկսեց Թովմասյանի և ՍԴ-ի հանդեպ այս ամեն ինչը։ ՍԴ դատարանի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել է գործը կասեցնել և ուղարկել ՍԴ:
Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երևի նրանց համար վերջին պահն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն իրենց ենթակայության տակ չէ: Ինչ որ մեկը կասկած ունի՞, որ եթե ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին իշխանությանը հաճելի որոշում կայացներ, այս ամեն ինչը տեղի չէր ունենա»,- ասաց Լևոն Քոչարյանը։
«Ես համոզված եմ, որ ի վերջո բոլորը պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինությունների համար»,-հավելեց Լևոն Քոչարյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն որոշեց, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է: