կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե միջազգային կոնսենսուս լիներ կանգնեցնելու Ադրբեջանին, ապա Ադրբեջանը այս օպերացիան չէր էլ սկսի. Մարուքյան

Եթե միջազգային կոնսենսուս լիներ կանգնեցնելու Ադրբեջանին, ապա Ադրբեջանը այս օպերացիան չէր էլ սկսի. Մարուքյան

Եթե լիներ միջազգային կոնսենսուս լիներ կանգնեցնելու Ադրբեջանին, ապա Ադրբեջանը այս օպերացիան չէր էլ սկսի: Այս մասին  Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Միջազգային հանրության որեւէ դերակատար, ովքեր ներգրավված են եղել խաղաղության բանակցություններում, ովքեր ներգարվված են եղել ամբողջ պրոցեսի ընթացքում, չի կարող խուսափել իր բաժին պատասխանատվությունից: Այն ինչ այսօր տեղի է ունենում, ոչ միայն ՌԴ պաստախանատվությամբ է տեղի ունենում, բայց նաեւ արեւմտյան բոլոր մեր գործընկերները պատասխանատու են եւ այս գործընթացի փայատերերն են, եթե չկանգնեցնեն, որովհետեւ այն ինչ տեղի է ունենում, մենք բազմիցս տեղեկացրել ենք եւ ներկայացրել ենք, եւ այդ ամենը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը Զանգեզուրի միջանցքի  վերաբերյալ, Մարուքյանն ասաց, որ այդ պահանջը չի վերացվել եւ վերջին շրջանում շատ անգամներ բարձրացվում է Թուրքիայի կողմից:

«Զանգեզուրի միջանցքի մասին քննարկումները արհեստական են մտցվել շրջանառության մեջ եւ այդ քննարկումները որեւէ կերպ չեն կարող առաջ մղվել որպես լեգիտիմ պահանջ, որովհետեւ նման պարտավորություն Հայաստանը չի ստանձնել: Հայաստանը հանձնառություն է վերցրել ճանապարհների ապաշրջափակման առումով»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառի և սահմանափակվի միայն հայտարարություններով, ապա կարող ենք ասել, որ Արևմուտքը ևս իրականության մեջ ոչ մի քայլ չի ձեռնարկում:

«Այս պահի դրությամբ Հայաստանի ձեռքին բացի դիվանագիտական գործիքակազմից որևէ այլ բան չկա»,- ասել է նա:

  • Կիսվել: