Եթե մեկը մատն էլ կտրի ու ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է․ Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին չհավատալ այն տեղեկություններին, որոնք կհակասեն 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության սկզբունքներին, գաղափարներին ու արժեքներին։
«Ասենք, օրինակ, եթե մեկը մատն էլ կտրի ու ասի, որ ես օրինակ վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է։ Էդպիսի բան չի կարող լինել մի պարզ պատճառով․․․ես դեռ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ՝ եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ին Հնարապետության հրապարակում կախաղան անել։ Մի քիչ կոշտ եմ ասում, բայց ես ամեն օր հավատարիմ եմ իմ այդ ասածին», -հավելեց Փաշինյանը։


