երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ․ Զախարովա

Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով մեկնաբանել է  ԱՄՆ պետդեպի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները նախորդ տարվա փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ: Սա է փաստը: Ընդ որում, նման գործողությունների հասկանալի բացատրություններ նրանցից այդպես էլ չեն ստացվել: 

Հաշվի առնելով այդ փաստը՝ Ռուսաստանը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ունենա որևէ ավելացված արժեք», - ասել է Զախարովան:

  • Կիսվել: