հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե Հայկ Մարությանը լավ է աշխատել, թող մնա, եթե ոչ՝ պետք է հեռանա. իմքայլական պատգամավոր

Եթե Հայկ Մարությանը լավ է աշխատել, թող մնա, եթե ոչ՝ պետք է հեռանա. իմքայլական պատգամավոր

Հայկ Մարությանն ընտրվել է քաղաքական ուժի ունեցած լեգիտիմության և բարձր հեղինակության հաշվին: Եթե Արայիկ Հարությունյանն ասում է, որ նա չի սատարել քաղաքական ուժին, ապա տարօրինակ է, թե ինչպես կարող է մարդը տվյալ քաղաքական ուժով գալ, այնուհետև չսատարել այդ քաղաքական ուժին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պետք է գնահատական տալ Հայկ Մարությանի գործունեության արդյունավետության վերաբերյալ, եթե Հայկ Մարությանը լավ է աշխատել, թող մնա, եթե ոչ՝ պետք է հեռանա՛՛:

Խաչատրյանն ասաց, որ ինքը տեսնում է և՛ փոփոխություններ, և՛ մի շարք թերացումներ:

Խոսելով Հայկ Մարությանի հրամանով վերջին օրերին ապօրինի շինությունների ապամոնտաժումների մասին՝ պատգամավորը նշեց. ՛՛Ողջունում եմ ապամոնտաժման քայլը: Բայց ես զարմանում եմ, թե այդքան տաղավարներ ինչպես են առաջացել, և հանկարծ մեկ օրում դրանք նկատեցին և սկսեցին ակտիվ պայքար մղել դրանց դեմ: Նախ և առաջ պետք է հենց սկզբում կանխարգելվեր այդ ապօրինի շինությունների կառուցումը՛՛:

Կրկին ընդգծելով այն, որ  քաղաքապետի գործունեության մեջ տեսնում է բազմաթիվ թերացումներ՝ Խաչատրյանն ասաց. ՛՛Ես Հայկ Մարությանի ուսուցիչը չեմ, չեմ ցանկանում գնահատական տալ, բայց առաջիկայում կհնչեցնեմ, ես ուզում եմ, որ գնահատականները հնչեն օբյեկտիվ ուսումնասիրությունների հիման վրա՛՛:

  • Կիսվել: