երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրարկման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։

Խորհրդի անդամներն ընդգծել են նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ռազմավարական ծրագրի նախագծի իրականացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ի հայտ եկող վարչարարության դյուրացման անհրաժեշտությանը, որի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

  • Կիսվել: