երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ. Սաղաթելյան

Եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ. Սաղաթելյան

Ջահերով երթի մասնակիցները չեն մնալու Ծիծեռնակաբերդում: Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով  հարցին, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու ջահերով երթից հետո:

Նա նշեց. ՛՛Մեր քաղաքացիները շատ են այս օրերին դիմել, որ եկեք փակենք և թույլ չտանք Նիկոլ Փաշինյանի մուտքը: Նա թող իմանա՝ եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, նա չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ: Այս օրը այլ խորհուրդ և նպատակ ունի, հետևաբար այդ խոսակցությունները տեղին չեն: Մեր պայքարը շարունակեւմ եք ապրիլի 25-ից: Ծիծեռնակաբերդում ևս կլինի ելույթ, որով կամփոփվի այսօրվա մեր ծրագիրը: Ինքը՝ երթը, արդեն գործողություն է՛՛:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում է ավանդական ջահերով երթը:

  • Կիսվել: