երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե Երևանը հրաժարվի Ռուսաստանի միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև. Ալիև

Եթե Երևանը հրաժարվի Ռուսաստանի միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև. Ալիև

Եթե հայկական կողմը մերժի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ միջնորդությունը, կարծում եմ, դրա այլընտրանքը կարող են լինել ԱԳՆ-ների ուղիղ բանակցությունները։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին հայտարարել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք կվերլուծենք ցանկացած այլ բանակցային հարթակ՝ հաշվի առնելով իրենց միջնորդական ծառայություններն առաջարկող երկրների վերաբերմունքը ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին», - ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։

 
 

  • Կիսվել: