շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները․ Ռուբինյան

Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները․ Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հորդորել դիմակ կրել․

«Երեկ գրանցվել է վարակման 452 դեպք և 6 մահ։

Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են վարակվել և մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները։

Պարետատան որոշումներն արագ փոփոխվում են, որովհետև այդպիսին է նոր համաճարակների դեմ պայքարի էությունը։ Դիմակների կրումը և ձեռքի հաճախակի ախտահանումը հստակ կերպով օգնում են դիմագրավել համաճարակի տարածմանը։

Կրեք դիմակ բոլոր փակ տարածքներում, մեքենաներում, կանգառներում, այլ անձանց հետ շփվելու բոլոր դեպքերում։

Գիտեմ, որ հիմա շատերիդ մոտ կարող է ցանկություն առաջանալ պատասխանել «բա որ», «բայց ինչու», «բայց էն ժամանակ», «բա եթե» բառերով սկսվող մտքերով։

Կրեք դիմակ ցանկացած հնարավոր ու ողջամիտ դեպքում՝ առանց «բա որ»-ների։ Սա պատերազմ է համաճարակի դեմ ու հանուն հանրային առողջության։

Առողջություն բոլորիս»,- նշել է նա։

  • Կիսվել: