ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան

Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան

Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ՝  սահմանազատման և սահմանագծման գործընթացին օրինական ընթացք տալու վերաբերյալ և եթե այն ժամանակ ադրբեջանական օկուպացիոն գործողությունների արդյունքում անօրինական սահմանագծում չիրականացվեր, ապա այսօր մենք չէինք կանգնի այս ամենի առաջ, երբ ադրբեջանն առանց սահմանագծում, սահմանազատում է իրականացնում արդեն մեր իսկ ուժերով, ՀՀ կառավարության ղեկավարի համաձայնությամբ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

Նա ասաց, որ այսօր խախտվում են և սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերը, հերթականությունը և այն սկզբունքները, որոնք արտահայտված են միջազգային նորմերին համաձայն ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում։

«Եթե այսօր այս հերթականությամբ, այս իրականությամբ դուք իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև Խորհրդային Միության ժամանակ  այն սահմանները, որոնք որ ձևավորվել են, իրատեսական չեն և չեն համապատասխանում  աշխարհագրական  բնական արգելքներին և եթե աշխարհագրական բնական արգելքների վրա չհիմնվելով չիրականացնեք այդ սահմանագծումը, ապամ հետագայում այն հիմք է հանդիսանալու լարումների, հակառակորդի կողմից ագրեսիայի, այն դեպքում երբ դուք՝ ՔՊ-ական մեծամասնությունը, չեք նախապատրաստել մեր զինված ուժերը, սահմանապահներին՝ դիմագրավելու հակառակորդի ագրեսիային»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով նրան, որ սահմանազատումը Տավուշի հատվածում պետք է ավարտվի մայիսի 15-ին, նա ասաց. «Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից ժամկետ է նշվել եւ այդ ժամկետները Հայաստանը պետք է կատարի»:

Օհանյանը դիմելով իշխանություններին, ասաց. «Այո, այսօր էլ ուղիղ նշանառության տակ են գտնվում Տավուշի սահմանապահ այդ գյուղերը, բայց բավականաչափ հեռվիցմ, մինչեւ մեկ կմ: Իսկ այս նոր սահմաններով, որով դուք եք թույլ տալու, մի քանի մետր է լինելու, բնակիչների տները հայտնվելու են հակառակորդի տարածքներում»:

Նա հայտնեց, որ երկրի ղեկավարը չի կարող ասել, որ պետք է ծառ տնկեն, որ ադրբեջանցիներին չտեսնեն։

  • Կիսվել: