ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե Ադրբեջանը որեւէ փուլում նպատակ ունենա Սյունիքի որեւէ հատվածում հարձակում իրականացնել, որեւէ կաշկանդող բան չի ունենա․ Աբրահամյան

Եթե Ադրբեջանը որեւէ փուլում նպատակ ունենա Սյունիքի որեւէ հատվածում հարձակում իրականացնել, որեւէ կաշկանդող բան չի ունենա․ Աբրահամյան

Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր իրականությունը խեղաթյուրել. Ըստ էությն, ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր եւ այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձեւավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաեւ հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է եւ մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը սահմանագծի հատվածում դեպի Հայաստան 100-300 մետր առաջ է եկել, Աբրահամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է եւ իրեն  հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման,  այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար, այսինքն հնարավոր պլացդարմ ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար: Ադրբեջանը դաշտ է նախապատրաստում բոլոր սցերաների համար:

Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում: Օբյեկտիվ առումով որեւէ իշխանություն չէի կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը բանավոր պայմանավորվածությունը կկատարեր»:

Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը որեւէ փուլում նպատակ ունենա Սյունիքի որեւէ հատվածում հարձակում իրականացնել, որեւէ կաշկանդող բան չի ունենա:

  • Կիսվել: