Ժամը 15:00-ի դրությամբ Ադրբեջանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 29,49 տոկոս
Հրապարակվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ հերթական վիճակագրական տեղեկատվությունը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության «ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 29,49 տոկոս (1 մլն 893 հազար 555 մարդ):