երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023 թվականին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք

2023 թվականին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ այդ երկրում 2023 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«2023 թվականին գրանցված ինքնասպանություններից 180-ը տեղի է ունեցել Բաքու քաղաքում, 440-ը՝ երկրի այլ շրջաններում»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ 2022 թվականին ինքնասպանություն էր գործել 609 ադրբեջանցի։

  • Կիսվել: