ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ես որեւէ պատճառ չունեմ խմբակցությունը լքելու. Զոհրաբյան

Ես որեւէ պատճառ չունեմ խմբակցությունը լքելու. Զոհրաբյան

Այսօր Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած անհնազանդուոյան երթից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա զոհրաբյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, համաձայն որի՝ Գևորգ Պետրոսյանից հետո ԲՀԿ-ն լքելու են նաև ինքն ու Միքայել Մելքումյանը

Հարցին՝ ճի՞շտ է դա աարդյոք, Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Այդ հարցն ուղղեք նրանց, որոնք այդ անհեթեթությունը դնում են շրջանառության մեջ: Ես որեւէ պատճառ չունեմ խմբակցությունը լքելու եւ ինձ հայտնի չէ այն մոտիվացիան, որով ինչ-որ մարդիկ նման թեզը դնում են շրջանառության մեջ: Եթե կա որեւէ պատճառ, ես կուզենայի լսել՛՛:

  • Կիսվել: