երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ես համարում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի․ Հակոբ Արշակյան

Ես համարում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի․ Հակոբ Արշակյան

Երբ որ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, Հայաստանում քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետեւ իր ձայնը կեղծվում էր, քաղաքացին չէր կարողանում Սահմանադրությամբ իրեն տրված իր իշխանությունն իրացնել. այսօր այդ իրավիճակը չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հայտարարել է, որ միջպետական ճանապարհներ փակելը լավ բան չէ, մինչդեռ իրենք իշխանության են եկել հենց ճանապարհ փակելով:

«Այո, ես համարում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի, որովհետեւ դա տնտեսության զարգացման դեմ է, Հայաստանում օրինական ընտրված իշխանությունների դեմ ակցիա անելու ձեւ չի: Ճանապարհ փակել, աղմուկ անել, ակցիա անել, որպեսզի քո քո խոսքը տեղ հասնի, բանը դրան չի հասնում»,- ասաց նա:

Արշակյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, այդ թվում հարցին, թե ինչ կարծիք ունի Տավուշից Երեւան եկող երթի եւ հետագա զարգացումների մասին:

Նշենք, որ վաղ առավոտից «Հաղթանակ» զբոսայգին փակ էր, այդ թվում լրագրողների համար

  • Կիսվել: