ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն․ Գագիկ Ջհանգիրյան

Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն․ Գագիկ Ջհանգիրյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը:

 

ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:

  • Կիսվել: