երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ես դեմ եմ պատերազմին․ Արթուր Վանեցյան

Ես դեմ եմ պատերազմին․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համոզմունք հայտնել, որ  հնարավոր է հասնել արդյունքի

«Տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար։

Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք կառաջնորդվեն Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել առկա խնդիրները։

«Ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ», - ասաց Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: