շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկրում ներդրումներ կատարվում են․ Էկոնոմիկայի նախարար

Երկրում ներդրումներ կատարվում են․ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի տարանջատում ներքին կամ արտաքին ներդրողներին։

«Այո՛, կան շատ ներդրողներ։ Ես ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ իրենց առջև ծառացած խնդիրները», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում ներդրումներ կատարվո՞ւմ են։

Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի խոշոր ներդրումներ տեսնել, Քերոբյանը պատասխանեց.

«Կարող ենք գնալ, հենց հիմա մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ՝ «Ռենշին» ընկերությունը»։

Լրագրողները նախարարին հիշեցրին, որ իր նշած ընկերությունը միշտ է ներդրումներ արել։

 

  • Կիսվել: