շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երկրում չպետք է լիներ մենաշնորհ, օլիգարխիկ համակարգ, բայց այն ինչ եղել է, արդեն կա. ՀԴԿ ղեկավար

Երկրում չպետք է լիներ մենաշնորհ, օլիգարխիկ համակարգ, բայց այն ինչ եղել է, արդեն կա. ՀԴԿ ղեկավար

Երկրում չպետք է լիներ մենաշնորհ, օլիգարխիկ կլանային համակարգ, բայց այն ինչ եղել է, արդեն կա: Այս մասին այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Մեր համոզմամբ տնտեսական կացութաձեւի փոփոխություն չի եղել, համակարգ չի փոխվել եւ այդ պարագայում պետության դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք:Համակարգային փոփոխությունների համար, մեր կարծիքով, պետք էր մշակել կյանքի որակի ազգային չափորոշիչներ, որը պարտադիր է կառավարության համար: Եթե այդպիսի չափորոշիչներ չունենք, մենք չգիտենք ուր ենք գնում, ինչի ենք գնում:

Հաջորդը, որպեսզի քայլ անենք, պետք էր պետության մեջ իրականացնել առկա ունեցվածքի գույքագրում, հասկանալ՝ ինչ է մնացել: Երրորդ, պետոթյունը պետք է հատուկ պետական ծրագրերի իրականացմամբ ստեղծեր կամ ներդրողներին խրախուսել՝ ստեղծելու նոր տեխնոլոգիաներով հագեցած ձեռնարկությունները: Այստեղ մենք չենք տեսնում, որ պետությունն իր վրա նման պատասխանատվություն վերցնում է»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա առաջարկեց, որ այն գործատուները, որոնք իրենց շահույթի 30 տոկոսը կներդնեն նոր բիզնեսներում, նրանց շահութահարկը կնվազի 30 տոկոսով, իսկ եթե շահույթի 80 տոկոսը ներդնի նոր բիզնեսներում, ապա ամբողջությամբ ազատվի շահութահարկից:

  • Կիսվել: